Ռուբեն Աղուզումցյան
© Sputnik
Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանին չի անհանգստացնում կառավարության նորանշանակ անդամների տարիքը։
«Ոչ թե տարիքն է կարևոր, այլ այն, թե ով է նա։ Կան մարդիկ, որ 50-60 տարեկան են ու տասնյակ տարիներ աշխատում են, բայց ավելի լավ է` չաշխատեն։ Եվ կան երիտասարդներ, որոնք կարող են շատ արագ սովորել և լավ կառավարիչներ դառնալ»,- ասում է նա։
Երիտասարդների վերաբերյալ թերահավատ վերաբերմունքը, Աղուզումցյանի խոսքով, խորհրդային ժառանգություն է։