Քարդաշյան շոուի պրոդյուսերը գովազդել է հայկական բիշի յուղաբլիթը

Ջենները համոզված է, որ բիշին առավոտյան անուշեղեն է, որը ֆրանսիական տոստ է հիշեցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Քիմ Քարդաշյան ռեալիթի շոուի պրոդյուսեր Քրիս Ջեններն Instagram-ի իր էջում տեղադրել է հայկական բիշի յուղաբլիթի լուսանկարը և գովել դրա համը։

«Սա բիշի է՝ հայկական առավոտյան քաղցրավենիք։ Սկեսուրս սիրում էր պատրաստել այս յուղաբլիթը։ Այն նման է ֆրանսիական տոստի», — գրել է Ջենները։

Պրոդյուսերը հավելել է, որ Քորթնի Քարդաշյանը՝ Քիմի քույրը, հանգստյան օրերին յուրաքանչյուր բրանչին (ուշ նախաճաշ) բիշի է պատրաստում։