Իսրայելը հետ ուղարկեց թուրք հյուպատոսին

Հյուպատոսին կանչել են Իսրայելի ԱԳՆ և կարգադրել են վերադառնալ հայրենիք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Իսրայելի ԱԳՆ-ն հետ է ուղարկել Երուսաղեմում Թուրքիայի դեսպանին, հաղորդում է Jerusalem Post-ը՝ ներկայացնելով արտաքին գերատեսչության հայտարարությունը։

«Նախարարության մամուլի քարտուղարը հայտնել է, որ հյուպատոսին կանչել են ԱԳՆ, որից հետո նրան կարգադրել են վերադառնալ Թուրքիա»», — նշված է պարբերականի հրապարակման մեջ։

Գործակալությունը հիշեցնում է` ավելի վաղ Իսրայելի դեսպանին էին հայրենիք ուղարկել Անկարայից։

Նշենք, որ թուրք-իսրայելական հերթական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին դեպքերի հետ․ Իսրայելն ուժ է կիրառել ցույցերի ժամանակ, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են մահացել։

Jerusalem Post-ը հյուպատոսի անունը չի նշել։