ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) երեքշաբթի հրապարակել է այն թիմերի ցուցակը, որոնք 2021թ-ին կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջին ակումբային առաջնությանը։
Աշխարհամասերի միջև քվոտաների բաշխումը տարբերվում է։
Եվրոպան կարող են ներկայացնել 10+1 թիմեր, այն է՝ իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը», իսպանական «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», գերմանական «Բավարիան», նիդեռլանդական «Այաքսը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Բացի այդ, վերջին տեղին հավակնում է հետևյալ թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Ատլետիկո», «Պորտու», «Բենֆիկա», «Բորուսիա»։
Հարավային Ամերիկայից կարող են որակավորվել երեք թիմեր, Հյուսիսային Ամերիկայից՝ երկու։ Եվս երկուական քվոտաներ տրամադրվել են Աֆրիկային և Ասիային։
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 10-28-ը, վայրն առայժմ անհայտ է։
Նշենք, որ միակ հայը, որն այսօր տեսականորեն կարող էր մասնակցել մրցաշարին, Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է։ Բայց նա հեռացել է «Բորուսիայից», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել, «զինագործներն» էլ չեն ներկայացվել մրցաշարին։