«Հան Սոլո։ Աստղային պատերազմներ. պատմություններ». պրեմիերան դեռ չկա, իսկ ֆոտոշարքը կա

Sputnik

Չի եղել, բայց կարող էր լինել, չէ՞ որ սա «Աստղային պատերազմներն» է, այստեղ հնարավոր է այն ամենը, ինչ անցնի ստեղծողների մտքով։ Օրինակ` կարելի է միավորել վիշապների մայր Դեյեներիս Թարգարիենին (Էմիլյա Կլարկ) և Հեյմիտչ Էբերնետիին (Վուդի Հարելսոն) «Քաղցած խաղերից», ինչն արդեն հետաքրքիր է և արվել է նոր ֆիլմում։

Մինչ աստղերը ֆոտոքոլի ընթացքում գովազդում էին անմահ ֆրանշիզի նոր մասը (սա պրիքվել է), իսկ հանդիսատեսը շտապում էր դահլիճ՝ չցանկանալով ուշանալ ոչ մի վայրկյան, Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը լուսանկարում էր բոլորին։ Նույնիսկ Չուբակային էր բռնել։