Աշոտ Հարությունյան
© Sputnik
Արարատի մարզի հակակարկտային 4 կայաններից 3-ն աշխատել են, 1-ը ոչ։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«Միայն Սուրենավանը չէ, որ տուժել է։ Վերջին օրերի ընթացքում Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տարբեր աստիճանի վնաս են ստացել ավելի քան 10 գյուղերի պտղատու այգիներ»,- ասաց փոխնախարարը։
Նախնական հաշվարկով` մարզի 600 հա այգիներից վնասվել է 110-ը։ Նախնական հաշվարկով` մարզի 600 հա այգիներից վնասվել է 110-ը։ Գյուղնախարարությունը համայնքային իշխանություններին հանձնարարել է վնասի արձանագրություն կազմել յուրաքանչյուր բնակչի հետ ու ներկայացնել նախարարություն` փոխհատուցման համար կառավարություն դիմելու համար։