Ոստիկանության պարզաբանումը` իրենց անգործության մատնվելու թեմայի շուրջ

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ մամուլում այսօր հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել` մամուլում այսօր հրապարակված`ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության թեմայի շուրջ։ 

Պարզաբանման մեջ ասվում է.

«Ես չեմ հոգնել, ես իմ աշխատանքն եմ կատարում». Վալերի Օսիպյան

«Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ոստիկանության աշխատանքը միշտ կրել եւ կրում է ինստիտուցիոնալ բնույթ:

Ոստիկանության և´ ղեկավար կազմը, և´ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում նյութ էր հրապարակվել այն մասին, որ այս օրերին ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության և քրգործերը չեն բացահայտվում: