Դաշնակցությունն ու Բարգավաճ Հայաստանը նաև մարզպետներ կունենան

«Հրապարակի» տվյալներով`այսօր կամ վաղը կվճռվի մարզերի ու մարզպետների ճակատագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր կամ վաղը կվճռվի նաև մարզպետների ճակատագիրը:

Այս պորտֆելները ևս կբաշխվեն կոալիցիոն սկզբունքով. նախնական քննարկումների արդյունքում որոշվել է 2 մարզ «տալ» ՀՅԴ-ին, հավանաբար՝ Արագածոտնի և Գեղարքունիքի:

Արագածոտնում թերևս կվերանշանակվի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը: ԲՀԿ-ին էլ մի քանի մարզ կհասնի, առայժմ հստակ է միայն Սյունիքը»: