Ի՞նչ է խոստացել Իսպանիայի վարչապետը Փաշինյանին

Իսպանիան նպաստելու է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կապերի ամրապնդմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը շնորհավորել է հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Երևանի և Մադրիդի լավ հարաբերությունները կշարունակվեն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Փաշինյանին ուղղված Ռախոյի շնորհավորական հեռագրին։

Ո՞վ էր Պուտինի կողքին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ. շեշտը դրվելու է տնտեսության վրա

«Համոզված եմ, որ նոր ժամանակներում Իսպանիան և Հայաստանը կշարունակեն փոխըմբռնման և համագործակցության նախկին ոճով զարգացնել լավ ու ջերմ հարաբերությունները մեր երկու ժողովուրդների միջև», – գրված է Ռախոյի հեռագրում։

Ռախոյի խոսքով` Մադրիդը խոստանում է նպաստել Երևանի և ԵՄ միջև կապերի զարգացմանը։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ ընտրվեց։