Արցախում վիրավորում ստացած 20–ամյա զինծառայողին տեղափոխում են Երևան

Շամխալ Պետրոսյանը ծանր վիրավորում էր ստացել հակառակորդի արձակած գնդակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ մայիսի 13–ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Պետրոսյանին տեղափոխում են Երևանի հոսպիտալ։

«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,–գրել է նա:

Հիշեցնենք` երեկ` մայիսի 14–ին տեղեկություն տարածվեց, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմանում։