ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Russia Today ռուսական տեղեկատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կարծում է, որ Գերմանիան «կփոխի ԶԼՄ-ների համար կանոնները», որպեսզի RT-ին արգելեն ստուդիա վարձակալել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մարտին RT-ն MDR ռադիոկայանի ստուդիան օգտագործել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Մաքսիմիլիան Կրայի հետ տեսակամուրջ կազմակերպելու համար։ Դրանից հետո գերմանական ԶԼՄ-ները MDR-ին քննադատել RT-ի հետ համագործակցելու համար։ Վրդովմունքով էր խոսել նաև Գերմանիայի լրագրողների միության ներկայացուցիչ Հենդրիկ Ցյորները։
«Մի քանի ամիս առաջ մենք մի գերմանացի քաղաքական գործչի հետ խոսեցինք մի գերմանական ռադիոկայանի ստուդիայում։ Գերմանիայի լրագրողների միությանը դա դուր չեկավ։ Հիմա Գերմանիայում փոխելու են ԶԼՄ-ների վերաբերյլալ օրենքները, որպեսզի մեզ վարձրակալությամբ էլ ստուդիաներ չտան։ Տարօրինակ է, որ մեզանից հետո տարածքը չեն ախտահանել, մեկ էլ տեսար` այնտեղ շատ սիրելի «Նովիչոկ» մնացած լիներ» — գրել է Սիմոնյանը։
Արևմուտքում «Նովիչոկ» են անվանում այն նյութը, որով թունավորել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին ։ Լոնդոնը կարծում է, որ Ռուսասատնը կապ ունի թունավորման հետ, բայց համոզիչ ապացույցեր չի ներկայացնում։ Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։