Վթար Թբիլիսիի ճանապարհին. հայեր են տուժել

Տուժածներին մեկին արդեն վիրահատել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և պետք է ստանա ստացիոնար բուժում։ Նշենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։