Ռուս մարզիկը Եվրոպայի գավաթում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին

Ռուսաստանցի հայ մարզիկ Փայլակ Գալոյանը երբեք չի մոռանում պատմական հայրենիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ռուսաստանցի մարզիկ Փայլակ Գալոյանը շահել է տղամարդկանց ձյուդոյի Եվրոպայի գավաթը։

Ձյուդոիստը Instagram–ի իր էջում օգտատերերին ներկայացրել է իր ուրախությունը` նշելով, որ հաղթանակը նվիրում է Հայաստանին։

Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել` հաղթելով ադրբեջանցի մարզիկին

«Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ։ Իսկ ով դեմ է ինձ, ձեզ նույնպես շնորհակալություն, դուք ինձ ավելի շատ եք մոտիվացնում հաղթանակի։ 5 տարի միջազգային մրցույթներում չէի կարողանում դուրս գալ եզրափակիչ, երեկ ինձ աստծո օգնությամբ հաջողվեց հաղթել մրցակցիս։ Ես նվիրում եմ հաղթանակը իմ ժողովրդին, Հայաստանին», – լուսանկարի տակ գրել է Ռուսաստանի հավաքականի մարզիկը։

Նա շնորհակալություն է հայտնել իր մարզիչներին, հատկապես` Ումարով Ջամբուլատ Խումաիտովիչին։ Փայլակը նշել է, որ նրա առաջին մարզիչը գտնվում է Չեչնիայում, բայց ամեն դեպքում աջակցում է իրեն բոլոր հարցերում։

«Եթե ես հանդես եմ գալիս Ռուսաստանի կազմում, դա դեռ չի նշանակում, որ չեմ անհանգստանում հայրենիքիս համար։ Իմ Հայաստա՛ն։ Այն մեծ է, մարդիկ մեծ սիրտ ունեն, միմյանց հանդեպ մարդկային վերաբերմունք. եղբայրներ և քույրեր, մաղթում եմ խաղաղ երկինք, որպեսզի ներկա վարչապետի երջանկացնի ձեր սրտերը, և դուք հաճույք ստանաք ձեր կյանքից», – նշել է ձյուդոիստը։

 

Մայիսի 12–ին և 13–ին «Օրենբուրժյե» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել տղամարդկանց և կանանց ձյուդոյի Եվրոպայի 9–րդ գավաթը։ Մրցումներին մասնակցել են ավելի քան 300 ուժեղագույն մարզիկներ Եվրոպայի ու Ասիայի 16 երկրներից։