Ալեքսանդր Կարավաև, Sputnik
Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից գլոբալ արդյունքների չարժե սպասել, կարծում է ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Կարավաևը։
Երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների քննարկումն ապագայի հարց է, և ոչ բոլոր այդ խնդիրներն են լուծվում Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակում։
«Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդրահարույց հանգույցներ, բայց հենց ԵԱՏՄ շրջանակում երկու երկրները չլուծված հարցեր չունեն։ Սոչիում Փաշինյանի գլխավոր խնդիրն է ծանոթանալ միության անդամ երկրների ղեկավարների և կազմակերպության ընդհանուր օրակարգի հետ», – ասաց փորձագետը։
Հայաստանի և ԵԱՏՄ–ի միջև ամեն ինչ կարգին է, ներառյալ վերջին տարիների առևտրի ռեկորդային աճը` 25,2 տոկոս (մինչև 2,2 մլրդ դոլար), որի մեկ երրորդը Ռուսաստանի անմիջական վաստակն է։ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հսկայական սոցիալ–տնտեսական կապերով (ներդրումների մոտ 40 տոկոսը ռուսական է, տրանսֆերտների ճնշող մեծամասնությունը` ՀՆԱ մինչև 10 տոկոս, նույնպես ունի ռուսական ծագում)։
Փորձագետի կարծիքով` ԵԱՏՄ անդամ երկրների միջև տնտեսական կապերը պետք է քննարկվեն, ընդհանուր առմամբ միության կողմից, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների ընթացքում։
Ինչպես նշեց Կարավաևը, երկրների հնգյակը պետք է քննարկի փոքր և միջին բիզնեսին օգնելու ծրագրերը` միջազգային շուկաներ դուրս գալու և «արտահանման» գործընթացները միակցելու համար։
Օրինակ` Հայաստանը դարձել է ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի առանցքային օղակն Իրանի և ԵԱՏՄ–ի միջև։ Նա թույլ է տալիս երկրում ստեղծել ավելի որակյալ տնտեսական միջավայր և շարունակել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը Ռուսաստանի ուղղությամբ։
Փորձագետը համոզված է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա որոշ խոցելի հարցեր կարելի է լուծել նաև ինքնուրույն` Երևանում։
«Օրինակ` հայ գնորդների համար ռուսական գազի գինն անհիմն բարձրացել են երկրի ներսում։ Այդ հարցը եղել է նախկին նախագահ Սարգսյանի հասցեին ընդդիմության քննադատության կարևոր կետերից մեկը, բայց Փաշինյանը կարող է լուծել «գազային խնդիրը» ոչ թե Սոչիում կամ Մոսկվայում, այլ միայն հենց Հայաստանում»։
Կարավաևի խոսքով` նոր վարչապետի առաջին արտասահմանյան ուղևորությունը միայն նրա դեբյուտն է միջազգային ասպարեզում։ Չարժե դրանից զգալի փոփոխություններ սպասել երկրի քաղաքականության մեջ։