Ո՞րն է Հայաստանի նոր վարչապետի գաղտնիքը, կամ ինչպես #NikolPashinyan-ը գրավեց Instagram-ը

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը բոլորի շուրթերին է։ Նրա ազգանունը հնչում է ամենուրեք` փողոցներում, տներում, խանութներում։ Տվյալ պահին նա Հայաստանում ամենաքննարկվող կերպարն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրել է նվաճել երկրի քաղաքացիների մեծամասնության համակրանքը։ Նրա անունով հեշթեգը պարունակող լուսանկարները և տեսանյութերը հրապարակում են ոչ միայն նրանք, ովքեր հետաքրքրվում են քաղաքականությամբ, այլ նաև այդ աշխարհից շատ հեռու մարդիկ։

Դիտարկենք մի հետաքրքիր փաստ։ #nikolpashinyan հեշթեգով հրապարակումների թիվը մայիսի 1-ի դրությամբ կազմել է 3572, իսկ այսօր` մայիսի 14-ին, 10 112։

 

Այսօր առավել արդի հրապարակումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից են։ Իսկ մնացած լուսանկարները և հոլովակները տեղադրում են նոր վարչապետի սիրահարները։

Օրինակ` duxov_hayastan էջի ադմինիստրատորները հրապարակել են «Նիկոլ Փաշինյանը և ժենգյալով հացը» անունով լուսանկար։ Հիշեցնենք, որ օրերս կառավարության ղեկավարն այցելել էր «Երևանի գինու օրեր» փառատոն, որտեղ նրան հյուրերը «ձեռքից ձեռք են խլել»։

Նիկոլ Փաշինյանը դարձյալ փողոց է դուրս եկել

Յուրաքանչյուր անցորդ ցանկացել է սելֆի անել Փաշինյանի հետ։ Ինչ-որ մեկին հաջողվել է, բայց մեծ բազմությունը` հավաքված վարչապետի շուրջը` լրագրողները և իրավապահները, սահմանափակել են քաղաքացիների գործողությունները։

Բողոքի ակցիայի օրերին Փաշինյանի ելույթները դարձել են մեջբերումներ։ Օգտատերերը ճիշտ նույն կերպ վարվում են նաև վարչապետի լայֆերի հետ, չէ որ Փաշինյանը գրեթե ամեն երեկո ուղիղ եթեր է դուրս գալիս և շփվում Հայաստանի քաղաքացիների հետ։ Եվ այստեղ կրկին գործել է

Instagram-ում հատկապես հայտնի է դարձել ուղիղ եթերի սքրինը, երբ Փաշինյանը հայտարարել է Երևանի ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանին ուժային գերատեսչության պետ նշանակելու մասին։ Այդ օրը Օսիպյանը հետևել է նոր վարչապետի եթերին և լիովին հավանական է, որ իր նշանակման մասին իմացել է օնլայն ռեժիմով։ Ամենաուշադիր օգտատերերը հասցրել են արձանագրել պահը, երբ Օսիպյանի անունը երևացել է Փաշինյանի եթերի տակ։