Սարգսյանն ասել է` երբ պատրաստ կլինի ԵԱՏՄ–ում ինտեգրացիայի խորացման վերաբերյալ փաստաթուղթը

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ինտեգրացիան խորացնելու մասին փաստաթուղթը կքննարկեն արդեն հաջորդ գագաթնաժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ինտեգրացիոն միավորումը խորացնելու մասին հռչակագիրը կնախապատրաստվի Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստում, հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը վերահաստատել է ՀՀ արտաքին քաղաքականության իր ուղենիշը

Սարգսյանը նշել է, որ կողմերը պայմանավորվել են հինգ երկրների կառավարությունների հետ միասին նախապատրաստել հռչակագիր ինտեգրացիոն միավորումը խորացնելու մասին պայմանագիր նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Հենց այդ շրջանում է սպասվում Գերագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում փաստաթուղթը կդրվի պետությունների ղեկավարների քննարկմանը։

Նշենք, որ մայիսի 14–ին Սոչիում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների նիստը։ Գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում` Ռուսաստանի, Մոլդովայի և Բելառուսի նախագահների հետ։