Սարսափելի մահ. Երևանում ջախջախված գլխով տղամարդու դիակ են հայտնաբերել

Անասնագոմում հայտնաբերված տղամարդը 60 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Այսօր առավոտյան` 09։00-ի սահմանում, Երևանի Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դիակ է հայտնաբերվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջախջախված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։

Նախնական տվյալներով` մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։