Արտակարգ դեպք Երևանում. կինը դանակի հարվածներ է հասցրել 33 տարեկան տղամարդուն

Հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նախկինում 3 անգամ դատապարտված կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի բնակիչ 39-ամյա Քրիստինե Տատարագուլոնը դանակով մի քանի անգամ հարվածել է Ա. Թալանչյանի մարմնի տարբեր մասերին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում վրաերթի են ենթարկվել 3 երիտասարդ

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ Ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունի բաժինն ահազանգ է ստացել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել:

Ոստիկանները պարզել են, որ նշված հասցեից «կրծոսկրի կոթի, ձախ ուսահոդի, կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած-ծակած չթափանցող վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 33-ամյա Արմեն Թալանչյանը:

Ոստիկանները Ք. Տատարագուլոնին բերման են ենթարկել բաժին, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Ըստ կայքի` Տատարագուլոնը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Էրեբունի վարչական տարածքում տեղի ունեցած միջադեպի փաստով: