ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Բանակցություններից հանվել է Արցախ հարցն առաջինը բարձրացնող սուբյեկտը»

1994թ–ից ի վեր արցախյան հիմնահարցի բուն գաղափարը խեղաթյուրվել է։ Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է խնդրի շուրջ քաղաքական դաշտում առկա մեկնաբանությունները։
Sputnik
Լարիսա Ալավերդյան

Սա նոր կառավարություն է, որ արցախյան բանակցությունները կարող է սկսել նոր էջից, կամ վերադառնալ նախկին կետին։ Մեկնաբանելով արցախյան հիմնահարցի վերաբերյալ նոր կառավարության դիրքորոշումը` Sputnik Արմենիային ասել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

«Բանակցություններից հանվել է մի սուբյեկտ, որը եղել է այդ հարցն առաջինը բարձրացնողը։ Հայկական պետական և դիվանագիտական մտքի ամենամեծ տապալումը եղել է հենց այն, որ 1994թ–ի զինադադարը, որ եղել է Ադրբեջանի ուղղակի խնդրանքը, մենք չենք կարողացել վերածել դիվանագիտական փաստաթղթերի, որտեղ համարժեք կարտացոլվեր արցախյան հիմնահարցի իրական պատկերը»,– ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով, տեղի է ունեցել ճիշտ հակառակը`բանակցային առաջին իսկ փաստաթղթերում արցախյան հիմնահարցի բուն գաղափարը խեղաթյուրվել է։