Արցախի սահմանին 20 տարեկան զինվոր է վիրավորվել

Զինծառայողը ծանր վիրավորում է ստացել հակառակորդի կրակոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմանում։

Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: