ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Նոր կադրերը պետք է Փաշինյանի վարկանիշը պահպանեն մինչև արտահերթ ընտրություններ»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ կառավարության կազմում Նիկոլ Փաշինյանի կատարած կադրային նշանակումները:
Sputnik
Վիգեն Հակոբյան

Կառավարության նշանակված անդամները ժամանակավոր կառավարության համար պետք է շատ կոնկրետ խնդիրներ լուծեն, Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի նշանակումները, ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Կարծում եմ` սա բացառապես կարճաժամկետ ծրագրերի վրա հիմնված, ժամանակավոր կառավարություն է։ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ասաց, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններ չի նախատեսում, քանի որ զուտ ֆիզիկապես չի հասցնում»,- ասել է Հակոբյանը։

Մինչև արտահերթ ընտրությունները, նրա խոսքով, այս կադրերը պետք է նախապատրաստեն ընտրությունները, փոխեն օրենսդրությունն ու նաև պահպանեն այն վարկանիշը, որ հեղափոխությունից հետո ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը։