Պատերազմ թմրանյութ վաճառողներին․ ի՞նչ է տեղի ունենում Թբիլիսիում

Протестующие на митинге после полицейских рейдов в нескольких местных ночных клубах возле здания парламента (12 мая 2018). Тбилиси, Грузия
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ վերսկսվել են բողոքի ակցիաները՝ կազմակերպված «Սպիտակ աղմուկի շարժման» կողմից. դրանք ուղղված են ոստիկանության գործողությունների դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Թբիլիսիում ցերեկը վերսկսվել են գիշերային ակումբներում թմրանյութեր վաճառողներին ձերբակալելու համար ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ակցիաները, հաղորդում է Sputnik Գրուզիան։

Զուգահեռաբար Ռուսթավելի պողոտայում հավաքվել են «Վրաստանի երիտասարդ ազգային դաշինքի» և «Վրաստանի ազգային միասնություն» նեոնացիստական խմբի ներկայացուցիչները։ Նրանք պաշտպանում են Ապրիլի 9-ի հուշահամալիրը, որը նրանց խոսքով նախօրեին պղծվել է ակցիայի մասնակիցների մեկի կողմից. նա պարել է հուշահամալիրում։«Մենք վաղուց էինք պահանջում Կվիրիկաշվիլու հրաժարականը, բայց նրա

Организация Ибериули эртоба у Александровского сада, Тбилиси
Организация "Ибериули эртоба" у Александровского сада, Тбилиси

նք այդ ժամանակ չեն միացել, որովհետև թմրանյութ վաճառելու կանաչ լույս են ունեցել, իսկ այսօր, երբ նրանք չունեն այդ կանաչ լույսը, և ակումբներից առգրավվել են միլիոնավոր դոլարների թմրանյութեր, զայրացել են», — ասել է Երիտասարդ ազգային դաշինքի նախագահ Գեորգի Գաբադավան «Իբերիա» հեռուստաընկերության եթերում։

Այսօրվա ակցիան սկսվել է միջադեպով։ Հակաակցիայի մասնակիցները բողոքի ակցիայի ծաղիկներով եկած մասնակիցներին թույլ չեն տվել մոտենալ Ապրիլի 9-ի հուշահամալիրին։ Իրավապահ մարմինները ստիպված են եղել միջանցք ստեղծել և այդպիսով թողնել նրանց հուշահամալիրի մոտ, որպեսզի կարողանան ծաղիկներ դնել այնտեղ։

Студенты-армяне провели митинг в Тбилиси
Թբիլիսիում հայկական սփյուռքի ներկայացուցիչներն աջակցել են իրենց հայրենակիցներին. տեսանյութ

Բողոքող ցուցարարների պահանջները նույնն են՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և արտաքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, ինչպես նաև թմրանյութերի առք ու վաճառքի քաղաքականության մեջ բարեփոխումների անցկացումը։

«Մենք պահանջում ենք, որպեսզի վարչապետը խախտի լռությունը և հրապարակավ հայտարարություն ունի։ Հակառակ դեպքում վարչապետի հրաժարականի մասին մեր պահանջն օրինական է մնում։ Մենք չենք հասկանում՝ ընդհանրապես ունե՞նք վարչապետ, թե ոչ», — նշել է «Սպիտակ աղմուկ շարժման» առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլին։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան, որը սկսվել է մայիսի 11-ի գիշերը, շարունակվել է շաբաթ օրը։ Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Գեորգի

Կվիրիկաշվիլու և ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը՝ Թբիլիսիի գիշերային ակումբներում հատուկ գործողությունների պատճառով։

Несколько тысяч человек приняли участие в акции протеста у парламента Грузии