Իսրայելը դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող

«Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլում երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսի ներկայացուցիչը, երրորդ տեղը` Ավստրիան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց Իսրայելը ներկայացնող երգիչը: Հեռուստադիտեղների և ժյուրիի քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրեց Կիպրոսը, երրորդ տեղը` Ավստրիան։
Ժյուրիի քվեարկությամբ եռյակը հետևյալն էր` առաջին տեղ` Ավստրիա, երկրորդ տեղ`Շվեդիա, երրորդ տեղ` Իսրայել։

«Եվրատեսիլ 2018»–ի հայաստանյան ժյուրին գլխավորում է Արամոն. ովքե՞ր են ժյուրիի կազմում

Հանդիսատեսի քվեարկության արդյունքն այլ էր՝ առաջին տեղ` Իսրայել, երկրորդ տեղ` Կիպրոս, երրորդ տեղ` Իտալիա։

«Եվրատեսիլ 2018»-ին այս տարի մասնակցում էր 42 երկիր։ 2 կիսաեզրափակչի արդյունքում եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրալիան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Նորվեգիա, Դանիան, Սերբիան, Մոլդովան, Սլովենիան և Նիդեռլանդները։ Եզրափակչում նրանց միացան «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Պորտուգալիան և մրցույթի կազմակերպիչ հանդիսացող երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան Իտալիան և Իսպանիան:

Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը դուրս մնաց կիսաեզրափակչից։ Նա ներկայացնում էր «Քամի» ստեղծագործությունը՝ հայերեն լեզվով: