Մարտիրոսյանի կինը իր բաժանորդներին է ներկայացրել Փարիզի հին հայկական եկեղեցին

Հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը իր հետևորդներին ծանոթացրել է Փարիզի հնագույն հայկական գեղեցիկ եկեղեցու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, Instagram–ի իր էջում տեսանյութ է հրապարակել Փարիզի հնագույն հայկական եկեղեցուց։

Չզսպելով էմոցիանները` Լևինան հիացական խոսքերով ներկայացնում է տաճարի գեղեցկությունը։ Նա ցուցադրում է խաչքարերը` տեղադրված եկեղեցու բակում և պատերի մեջ։

Այս եկեղեցին կառուցվել է 20–րդ դարի սկզբին հայ մեծանուն մեկենաս, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից։ Կառուցման վրա Մանթաշյանցը ծախսել է 1 միլիոն 540 հազար ֆրանկ։

Թե ինչու է հենց Փարիզն ընտրել` եկեղեցի կառուցելու համար, մեկենասը բացատրել է. «Փարիզն այն քաղաքն է, որտեղ ես ամենից շատ եմ մեղք գործել»։

Եկեղեցին ոչ միայն կարևոր է հայ համայնքի համար, այն նաև ճարտարապետական հրաշք կառույց է։ Այս տաճարը Փարիզում կառուցելու համար Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Էմիլ Լուբեն 1904թ.–ին Մանթաշյանցին պարգևատրել է«Պատվո լեգեոն» շքանշանով։