«Ո՞րն է իմ տեղը». վարչապետ Փաշինյանի առաջին թռիչքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սոչի` ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զվարթնոց» օդանավակայանից ֆեյսբուքյան էջի միջոցով ուղիղ կապ էր հաստատել օգտատերերի հետ։

Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում, պետք է արդարացնել այդ հույսերը

«Ժողովուրդ ջան, ես արդեն օդանավակայանում եմ, պատրաստվում եմ գնալ Սոչի, որտեղ վաղը կկայան ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը»,–քայլելով ասում էր Փաշինյանը։

Մտնելով ինքնաթիռ` նա շարունակում էր կապի մեջ մնալ։

«Ո՞րն է իմ տեղը»,–ինքնաթիռում հարցրեց նա անձնակազմի անդամին։ Վերջինը հուշեց, որ Փաշինյանն արդեն անցել է իր համար նախատեսված աթոռի կողոքով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ղեկավարի պաշտոնում առաջին անգամ է աշխատանքային այցով մեկնում արտասահման։

Հիշեցնենք, որ վաղը` մայիսի 14–ին ՌԴ Սոչի քաղաքում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Նիստին կմասնակցի նաև մայիսի 8–ին վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետը Սոչիում առանձնազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։