Երևանից Վորոնեժ մեկնող ուղևորուհուն կողոպտել են. նա մոտ 7000 դոլարի կորուստ ունի

Երևանից Վորոնեժ մեկնող ուղևորից գողացված ապրանքը կազմում է մոտ 3 մլն 500 հազար դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երևանից Վորոնեժ մեկնող աղջկա ձեռքի պայուսակից կորել են ոսկյա և արծաթյա զարդերը։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը`մայիսի 12-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Կամո Ա.-ն ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժին հայտնել է, որ 1 օր առաջ իր աղջիկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սոնա Ա.-ն Երևան-Վորոնեժ չվերթով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Հասնելով Վորոնեժ քաղաք` նա պարզել է, որ իր ձեռքի ուղեբեռ հանդիսացող պայուսակի ներքին գրպանից բացակայում են իրեն պատկանող ոսկյա և արծաթյա զարդերը: Կամո Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը կարծում է, որ հնարավոր է՝ ոսկյա և արծաթյա զարդերը գողացել են «Զվարթնոց» օդանավակայանում:

Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում: Տուժողները հայտնել են, որ գողացված ապրանքը կազմում է մոտ 3 մլն 500 հազար դրամ: