Երևանում 19–ամյա քաղաքացին ընկել է վերելակի խցիկի վրա

Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. 19–ամյա քաղաքացին ընկել է Երևանի սուպերմարկետներից մեկի վերելակի խցիկի վրա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 13-ին, ժամը 08:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկում գտնվող վերելակի խցիկի վրա քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Ս.-ին (ծնված 1999 թ.) իջեցրել են վերելակի տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: