Եվգենի Պլյուշչենկոն Երևանում կներկայացնի «Ախթամար» ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա

Հայտնի գեղասահորդները հանդես կգան ազգային լեգենդ-պոեմի՝ Ախթամարի կերպարներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. 2018 թվականի նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը սառույցի վրա։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները։

Շոուում ավանդական ծրագիրը միքսված է սառույցի վրա մուլտիմեդիական ներկայացման հետ։ Բացառիկ ներկայացման առաջին մասում հանդիսատեսը կարող է վայելել ականավոր մարզիկների՝ օլիմպիական չեմպիոնների և աշխարհի առաջնությունների հաղթողների առանձին ելույթները։

Երկու աստղ–կարիճներով. Պլյուշչենկոն Մեդվեդևա–Բաբասյանին մեծագույն գեղասահորդուհի է անվանել

Երկրորդ բաժինը յուրահատուկ նվեր կլինի հայ հանդիսատեսին։ Պատմության մեջ առաջին անգամ մարզահամերգային դահլիճի հսկայական տարածքում կյանք կառնի հին լեգենդը՝ Ախթամարը, ասվում է հաղորդագրությունում։

«Գեղասահորդները հանդես կգան ազգային լեգենդ–պոեմի հերոսների կերպարներում, որը հայ ժողովրդի մշակութային ժառանգությունն է։ Հատուկ ներկայացման համար գրված երաժշտությունը կկատարեն Հայաստանի լավագույն երաժիշտները», — նշում են կազմակերպիչները։

Միջոցառման հյուրերը հայկական «Ախթամար» կոնյակը վայելելու հնարավորություն կունենան։

Շոուն նախապատրաստում են միջազգային թիմի ավելի քան 200 անդամներ, որպեսզի կյանքի կոչեն այդ հիանալի գաղափարը և ամբողջ աշխարհին ցույց տան հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու մեծությունը։