ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Ի վերջո, ռեալիթի շոու չենք դարձնելու մեր կառավարման համակարգը»

Կառավարումը մեծ առումով շատ բազմաշերտ է։ Այն ինչ այսօր ցուցադրվում է կարող է համոզել միայն մի մասին։ Նոր կառավարության ուղիղ հեռարձակումների մասին Sputnik Արմենիայի եթերում այսպես ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
Sputnik
Լարիսա Ալավերդյան

«Ի վերջո, ռեալիթի շոու չենք դարձնելու մեր կառավարման համակարգը։ Հստակեցնենք բաց լինելը և թափանցիկությունը. դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Թափանցիկ կառավարումը ենթադրում է շատ ուրիշ մեթոդներ` դա, նախ և առաջ, ռազմավարական ծրագրի թափանցիկությունն է։ Ինչքանով դա ցույց կտան այս կամ այն սենյակից, հնարքներից մեկն է, որն առաջին պահին կարող է համոզել ամբողջովին վարչապետին վստահած խավին, որը»,–նշում է Ալավերդյանը։

Նրա համոզմամբ` աշխատանքի ընթացքում, բացի ուղիղ հեռարձակումներից, կառավարությունը կկիրառի այնպիսի մեթոդներ, որոնք ավելի համոզիչ ու խորքային կլինեն։