Ինչպե՞ս Երևանը դարձնել փոքրիկ դրախտ հեծանվորդների համար

Երևանը հեծանվորդների համար ամենահարմար քաղաքը չէ։ Sputnik Արմենիան մի քանի միջոցներ է իմացել, թե ինչպես կարելի է քաղաքն առավելագույնս հարմարավետ դարձնել հեծանիվ քշելու համար։
Sputnik

Ի տարբերություն շատ եվրոպական քաղաքների, Երևանը հարմար չէ հեծանիվ քշելու համար։ Ամբողջ քաղաքում ոչ մի առանձին ուղի չկա հեծանվորդների համար, չկան առանձին այգիներ, իսկ հեծանիվների համար կայանատեղերը կառուցված են անհարմար և անտեսանելի վայրերում։ Բայց օրեցօր հեծանիվ քշողների թիվը Երևանում ավելանում է։

Sputnik Արմենիան զրուցեց Արման Անտոնյանի հետ, որը ոչ միայն փորձառու հեծանվորդ է, այլ նաև Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահը։ Նա մի քանի միջոցներ հուշեց, որոնք կարող են օգնել Երևանը հեծանիվ քշելու համար հարմարավետ քաղաքի վերածելու։ Ֆեդերացիան նաև համապատասխան առաջարկներ է ներկայացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, սպասում է պատասխանի։

Фестиваль велосипедистов на Тбилисском шоссе

Ոչ թե կտրիր, այլ կիսիր ճանապարհը

Երևանում փորձել են ճանապարհների վրա հատուկ նշաններ նկարել հեծանվորդների համար։ Սակայն հեծանվորդները հազվադեպ կարող են օգտվել դրանցից, քանի որ երթուղային տաքսիների և ավտոմեքենաների վարորդներն անտեսել են նշված ուղիներով մեկնելու նրանց իրավունքը։ Ճանապարհը թելով, բազմագույն ասֆալտով կամ փայտերով առանձնացնելը նույնպես տարբերակ չէ, քանի որ Երևանում ճանապարհները չափազանց նեղ են, իսկ նման փոփոխություններից հետո քաղաքի բնակիչներն ամբողջ օրը կմնան խցանումների մեջ։

Գոյություն ունի խնդրի լուծման ավելի  հեշտ և հարմար տարբերակ՝ հատուկ ճանապարհային նշանները։

Общественный транспорт с отделением для велосипедов

«Կան վարորդներին նախազգուշացնող նշաններ, որոնք հուշում են, որ մոտակայքում կարող են լինել երեխաներ և պետք է ավելի զգույշ վարել։ Մենք առաջարկում ենք նույն տրամաբանությամբ օգտագործել «Կիսիր ճանապարհը» նշանը», — բացատրում է Արման Անտոնյանը։

Հեծանվորդին այնպես էին նայում, կարծես մերկ լիներ, կամ փակված փողոցների հերոսների մասին

Նշանի վրա նկարված է ավտոմեքենա և հեծանիվ, որոնք խաղաղ կիսում են ճանապարհը։ «Կիսիր ճանապարհը» նշանը կդրվի այն փողոցներում, որոնք հեծանվորդներն ավելի հաճախ են օգտագործում։

Նշանը հոգեբանորեն կազդի վարորդների վրա, որոնք ավելի զգույշ կվարեն և, եթե պետք է, կզիջեն ճանապարհը, այն կազդի նաև հեծանվորդների վրա։

Որպեսզի հեծանվորդը կարողանա հեծանիվով օգտվել տրանսպորտից

Լինում է, որ հեծանվորդը ցանկանում է օգտագործել տրանսպորտային միջոցներ, միգուցե նա հոգնել է քշելուց կամ հեռու է ապրում այն փողոցներից, որտեղ հեծանիվ է քշում և այլն։ Այսօր Երևանում նրա համար շատ դժվար կլինի տաքսի կամ հասարակական տրանսպորտ գտնելը, որոնք կտեղափոխեն նաև հեծանիվը։ Մետրոն նույնպես ամենահարմար տարբերակը չէ։

Եվրոպայում վաղուց օգտագործում են հեծանվորդների համար հատուկ ամրակներ, որոնք առկա են հասարակական տրանսպորտում։ Հեծանվորդից 30 վայրկյան է պահանջվում հեծանիվն ամրացնելու և ավտոբուս նստելու համար։  Ամրացված հեծանիվները չեն խանգարում վարորդին տեսնել ճանապարհը։ Ամրակները թանկ չեն, տնտեսում են հեծանվորդների ժամանակը և նվազեցնում ճանապարհի ծանրաբեռնվածությունը։

Հեծանվորդների կայանատեղերի մասին

Եվս մեկ կարևոր կետ է հեծանվորդների համար` կանգառը և նրանց կայանատեղը։ Հիմա Երևանում կարելի է հանդիպել մի քանի հեծանվային կանգառների, բայց դրանք հաճախ դատարկ են։ Պատճառը հեծանվորդների համար անհարմար դասավորությունն է։

«Հեծանիվը մեքենա չէ, որպեսզի այն կայանեն ամեն տեղ և հանգիստ լինեն։ Հեծանվորդը հոգեբանորեն ցանկանում է մոտ լինել հեծանիվին։ Եթե անհնար է կանգառներ կառուցել ավելի հարմար վայրերում, ապա մենք առաջարկում ենք տեսախցիկներ տեղադրել կանգառներում», — ասում է Անտոնյանը։

Այդ դեպքում հեծանվորդը վստահ կլինի, որ եթե անգամ նրա հեծանիվը գողանան, գողին կարելի է գտնել։ Հեծանիվների շատ կողպեքներ կարելի է կոտրել։ Դրա համար նույնպես որոշում կա՝ երկաթյա կողպեքները, որոնք ավելի թանկ են, քան սովորական կողպեքները, բայց պաշտպանում են հեծանիվը գողանալու փորձերից։