Que bello․ զբոսաշրջիկները Երևանում «գնահատեցին» հայկական գինին

Գինի, խորոված, կենդանի երաժշտություն, հյուրընկալ հայեր, հաճելի բույրեր․ էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն ամեն տարի անցկացնում են Երևանի կենտրոնական փողոցներից մեկում, երկու օր շարունակ հավաքեց բազմաթիվ այցելուներ։

Փառատոնին հաճույքով հավաքվում են ինչպես Երևանի բնակիչները, այնպես էլ օտարերկրյա հյուրերը։ Երաժշտության հնչյունների ներքո, բաժակները ձեռքերին Սարյան փողոցում զբոսնում էին Ֆրանսիայից, Գերմանիայից և Ռուսաստանից եկած հյուրերը։

Леонид и Елена, гости на "Винных днях" (12 мая 2018). Ереван

«Մենք առաջին անգամ ենք Հայաստանում։ Ցանկանում ենք տեսնել երկրի բոլոր տեսարժան վայրերը, եթե դա հնարավոր է վեց օրվա ընթացքում», — ասացին ամուսինները Մոսկվայից՝ Լեոնիդը և Ելենան։

Ելենան ասաց, որ զբոսաշրջային խմբերը դեռ քիչ են, ուստի զբոսաշրջային գործակալները քիչ էքսկուրսիաներ են առաջարկել, ինչը տխրեցնել է ռուս հյուրերին։

1 / 4
«Գինու փառատոն» Երևանում
2 / 4
«Գինու փառատոն» Երևանում
3 / 4
«Գինու փառատոն» Երևանում
4 / 4
«Գինու փառատոն» Երևանում

«Վաղը կգնանք Սևանա լիճ։ Մենք հյուրանոցում պատահաբար իմացանք գինու փառատոի մասին։ Նախընտրում ենք սպիտակ չոր գինի, սակայն ձեր արտադրողներն ուրախացնում են հետաքրքիր գինիներով, ուստի մենք մեզ հետ Մոսկվա ենք տանում թե՛ սպիտակ, թե՛ կարմիր գինիներ», — ասաց զբոսաշրջիկներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Հյուրերն առայժմ չեն հասցրել գնահատել երկիրը՝ որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն․ սա նրանց առաջին օրն է երկրում, սակայն արդեն հասցրել են համոզվել, որ հայերը բարեհամբույր ազգ են։

Մոտ օրերս զբոսաշրջիկները կայցելեն Խոր Վիրապ, Հայոց այբունենի բացօթյա հոշարձան, Էջմիածին, Տաթև և ոչ միայն։

Ճիշտ է, Հայաստանը միշտ ասոցացվում է կոնյակի հետ, բայց ձեր գինին վատը չէ։ Զբոսաշրջիկներին խորհուրդ եմ տալիս այցելել», — ասաց Լեոնիդը։

Հայկական գինին գնահատողների շարքում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Օրինակ՝ ղազախներին, գերմանացիներին և ֆրանսիացիներին նույնպես դուր եկավ հայկական գինին։ Շատերը խմում և հիանում էին այս ալկոհոլային խմիչքի բույրով և համով՝ ասելով «mmm, so good», «нравится» և նույնիսկ կարելի էր լսել «que bello»։