Ե՞րբ կտաքանան օրերը. եղանակի տեսություն

Հայաստանն առաջիկա օրերին անձրևներից չի խուսափի, բայց օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հանրապետության շրջանների զգալի մասում մայիսի 13-16-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության»,- նշված է հաղորդագրության մեջ

Օդերևութաբանները կանխատեսում են, որ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա մայիսի 15-16-ը։

Երևանում նույնպես մայիսի 13-16-ը ժամանակ առ ժամանակ ամպրոպային անձրև կտեղա։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության: Անձրևները կդադարեն մայիսի 17-ին։

Այսօր` մայիսի 13-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 21-23, գիշերային ժամերին` 10-12 աստիճան տաքություն։