Թուրքիան հայտնել է Ռուսաստանը շրջանցող գազատարի գործարկման ամսաթիվը

TANAP գազատարի գործարկումը նախատեսված է Ռուսաստանի օրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի —Sputnik. Տրանսանատոլիական գազատարը (TANAP) շահագործման կհանձնվի հունիսի 12-ին (Ռուսաստանի օրը)։ Այս մասին մայիսի 11-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«TANAP-ի շահագործման հանձնումը Անկարայի էներգետիկ ակտիվ քաղաքականության գրավականն է»,- ասել է Ալբայրաքը` ընդգծելով, որ նոր գազատարի գործարկման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

1850 կմ երկարություն ունեցող TANAP գազատարով սկզբնական շրջանում դեպի Թուրքիա 6 մլրդ խմ գազ է մատակարարվելու։ 2020 թվականի սկզբին նախատեսվում է այս գազատարին միացնել Տրանսադրիատիկ գազատարը (ТАР), որի շնորհիվ TANAP թողունակությունը 16 մլրդ խմ-ի կհասնի։ ТАР-ը TANAP-ի միջոցով ադրբեջանական գազի ելք կապահովի դեպի Եվրոպայի երկրների շուկաներ (Վրաստանի և Թուրքիայի տարածքով)։