Ի՞նչ կապ ունեն Ռուբեն Հայրապետյանն ու Վարդան Մինասյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պատմեց, թե ինչու է Վարդան Մինասյանին խնդրել, որ վերադառնա ազգային հավաքական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բարեկամներ են։ Հայրապետյանն այս մասին ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ։ Լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ է արդյոք, որ Վարդան Մինասյանը համաձայնել է վերադառնալ` պայման դնելով, որ ֆեդերացիան չի խառնվի հավաքականի գործերին։

«Ինձ որևէ մեկը չի կարող պարտադրել, որ հեռանամ». Հայրապետյան

«Եթե մինչև հիմա չգիտեք, իմացեք։ Բացի այն, որ Վարդան Մինասյանը մարզիչ է, նա նաև ինձ հարազատ մարդ է, ես նրա քավորն եմ։ Մեր մեջ չէր կարող պայմաններ դնելու խոսակցություն լինել»,- ասաց Հայրապետյանը։

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ինքն է խնդրել Մինասյանին վերադառնալ հավաքական` հույս ունենալով, որ նա կկարողանա ֆուտբոլը դուրս բերել ճգնաժամային վիճակից։

Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել ապրիլի 10-ին։