Փաշինյանին «կողմ» քվեարկած Շիրակ Թորոսյանին կնստեցնեն «մեղադրյալի աթոռին»

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀԿ–ի դիրքորոշումից շեղված Շիրակ Թորոսյանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀԿ-ում պատրաստվում են խմբակցության առաջիկա նիստին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած, կուսակցության դիրքորոշումից շեղված «դավաճան» Շիրակ Թորոսյանին նստեցնել մեղադրյալի աթոռին և վճռել նրա ճակատագիրը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

ՍԴ–ն կարող է օգնել Փաշինյանին ընդդիմադիր մեծամասնությանը «սանձելու» գործում

«Այստեղ վճռական են տրամադրված՝ պահանջել են, որ վայր դնի մանդատը, սակայն քվեարկությունից հետո նրա հետ կապ չեն հաստատել»,- նշված է հոդվածում։

Թերթը գրում է, որ մինչ քվեարկությունը կասկածներ են ունեցել, և քվեարկությունից րոպեներ առաջ Գագիկ Մելիքյանը նրան մի վերջին անգամ հարցրել է՝ ինչպես է քվեարկելու, Թորոսյանն ասել է՝ «դեմ»։ Այս «ատկազով գնալուց» ՀՀԿ-ում կատաղած են ու մտադիր են մանդատը վերցնել։

Վահրամ Բաղդասարյանը երեկ չպատասխանեց այդ հարցերին՝ մեր ներքին հարցերն են։ Իսկ Կորյուն Նահապետյանն ասաց․ «Քվեարկության ժամանակ ՀՀԿ-ում եղել է դիրքորոշումից շեղում, որի կապակցությամբ առաջիկայում կլինեն լուծումներ»։