Նիկոլ Փաշինյանը զգուշացնում է` ֆեյք էջեր են

Հայաստանի վարչապետը զգուշացնում է, որ իր անունով կեղծ էջեր են բացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել։ Այս մասին նա զգուշացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ժողովուրդ ջան, բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել իմ անունից: Բացի այս էջից եւ իմ անձնական հաշվից, որի հղումը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ, մնացած բոլոր էջերը կեղծ են»,- գրել է նա:

Փաշինյանը նշել է նաև, որ հաշիվ չունի Ինստագրամում, հետևաբար այդ հարթակում իր անունով ցանկացած էջ կեղծ է: