Սպանել են միլիոնատեր Լաշմանովային. դիակը գտել են նրա տան մոտ

Անաստասիա Լաշմանովայի դիակի վրա բռնության և դանակի հարվածների հետքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի —Sputnik. Ուկրաինացի միլիոնատեր Անաստասիա Լաշմանովային մահացած են գտել իր իսկ տան մոտ Չեռնոգորիայում։ Այս մասին հայտնում է Вести.Ру պարբերականը` հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ Հյուպատոսական բաժնի վարչության պետ Վասիլի Կիրիլիչին։

Արտակարգ դեպք Երևանում. կրակել են տղամարդու ուղղությամբ

«ԶԼՄ-ների տվյալով` Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Լաշմանովայի դին` դանակահարության և բռնության հետքերով, գտել են նրա բնակարանում մայիսի 11-ին (այլ տեղեկությունների համաձայն` նրա առանձնատան մոտ) Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում», — նշված է հաղորդագրության մեջ։

Նրան պատկանող ակտիվները մոտ 105 մլն եվրո են գնահատվում։

Լաշմանովան մի քանի ընկերությունների տնօրեն էր, որոնց կազմում ընդգրկված են Չեռնոգորիայի Տիվատի կենտրոնում գտնվող «Միմոզա» հյուրանոցը, «Պերլա» համալիրը, Բուդվա քաղաքում գտնվող Fatalna գեղեցկության սրահը։ Ընկերությունները նաև նոր հյուրանոցներ էին կառուցում։