Հայտնի է ևս մեկ փոխվարչապետի անունը

ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Մհեր Գրիգորյանը փոխվարչապետ է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- նշված է հրամանագրում:

Նախագահը հրամանագիրը ստորագրել է այսօր` մայիսի 12-ին։

Մհեր Գրիգորյանը ֆինանսական համակարգում ունի ավելի քան 21 տարվա փորձ:

Նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայներարտբանկ (ներկայիս՝ Ամերիաբանկ), Ինեկոբանկ, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան և ՎՏԲ-Հայաստան Բանկ առևտրային բանկերում:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թվականին ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը:

Ծնվել է 1972 թվականի փետրվարի 15-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: