ՌԱԴԻՈ

Չաքրյան. «Նիկոլ Փաշինյանն ինչ էլ ասի, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է Թուրքիայի հայտարարությունը։
Sputnik
Հակոբ Չաքրյան

Թուրքագետի կարծիքով` պաշտոնական Անկարան ակնարկում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերից։

«Յլդըրմը փաստացի ասել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից», — ասաց Չաքրյանը։

Նրա խոսքով` անկախ նրանից, թե ինչ է հայտարարել Նիկոլ Փաշինյանը և ժամանակ առ ժամանակ ինչպիսի ազդակներ է ուղղում Անկարան, միևնույն է, Թուրքիայի հակահայկական դիրքորոշումն անփոփոխ է մնում 1991 թվականից, և այդ դիրքորոշումը չի փոխվի։

Հիշեցնենք` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրմը հայտարարել էր` Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ գնալ երկխոսություն սկսելու հարցում, եթե Երևանը լիովին հրաժարվի «Անկարայի նկատմամբ թշնամանքից»։