ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Անհայտ վարպետն իր հմտություններով զարմացրել է հայտնի ոճաբան Գեորգի Կոտին:
Instagram-ում մի տեսանյութ է հայտնվել, որում վարսահարդարը գլխի վրա հմտորեն պատկերում է հայտնի ոճաբանի կերպարը:
Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոնը հրապարակել է այդ տեսանյութը և նշել, որ ցնցված է:
«Ես չեմ ճանաչում այս տաղանդավոր վարպետին, բայց համոզված եմ, որ նա կընդունի հրավերս։ Ես նրան սերտիֆիկատ եմ նվիրում 2018 թվականի նոյեմբերի 23-26-ը Սոչիում կայանալիք @festival_g.kot էսթետների միջազգային առաջնությանը մասնակցելու համար», —նշել է ոճաբանը։
Կոտի խոսքով` եթե վարպետը հայտնվի տասնյակում, հնարավորություն կունենա մասնակցելու 2020 թվականի աշխարհի առաջնությանը։ Ոճաբանը շնորհակալություն է հայտնել վարպետին։