ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրով արտգործնախարար է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը։
Մինչ այդ, ՀՀ նախագահը Մնացականյանին Միավորված Ազգերի Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել։
Ծնվել է 1966թ. մարտի 20-ին Երեւանում, Հայաստան:
Կրթությունը
1990թ. — Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան
1989թ. — Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ
1991թ.- Մագիստրոսի աստիճան Արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, Քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. — Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1993-1997թթ. — Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, ՄեծԲրիտանիա
1995-1997թթ. — Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն
1997թ. — ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1997-1998թթ. — Առաջին եվրոպական վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1998-1999թթ. — Եվրոպայի վարչության պետ, Արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
1999-2002թթ. — Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն
2002-2008թթ. — Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ժնեւ, Շվեյցարիա
2002-2008թթ. — Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը` Ժնեւ, Շվեյցարիա
2008-2011թթ. — Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Ստրասբուրգ, Ֆրանսիա
2011-2014թթ. — Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման պայմանագրի գլխավոր բանակցող, Երևան, Հայաստանի Հանրապետություն
2014 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նյու Յորք, ԱՄՆ
Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ և լիազոր դեսպան:
2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով` դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Օտար լեզուներ
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: