Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը նախարարներ նշանակվեցին

Պատգամավորները Ազգային ժողովից կտեղափոխվեն կառավարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը կզբաղեցնի արդարադատության նախարարի աթոռը, իսկ պատգամավոր Մանե Թանդիլյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի։

Երկուսն էլ ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ էին։