Արտակարգ դեպք Երևանում. կրակել են տղամարդու ուղղությամբ

Ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է կրակոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Դ. Մալյան փողոցում ատրճանակի բռնակով մարմնական վնասվածքներ են պատճառել Ս.Գ.-ին և նրա ուղղությամբ կրակոցներ են արձակել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 11-ին։

Կնոջը դաժանաբար սպանելու համար կասկածվող ամուսինը հայտնաբերվեց Բերդում

Հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են Երևանի բնակիչ՝ 18 տարեկան Սերգեյ Ա.-ին։

Կայքի տեղեկություններով՝ Սերգեյը և Ս.Գ.–ն վիճել են ֆինանսական հարցերի շուրջ, և Սերգեյն ատրճանակից կրակել է Ս.Գ.–ի ուղղությամբ, իսկ հետո հարվածել նրա գլխին։

Ս.Գ.–ն իրավապահներին հայտնել է, որ աշխատում է բջջային կապի ընկերությունում՝ որպես կառավարիչ։

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք նա ճիշտ է ներկայացրել իր աշխատանքի վայրի մասին տեղեկությունը, թե ոչ։