Կնոջը դաժանաբար սպանելու համար կասկածվող ամուսինը հայտնաբերվեց Բերդում

Տղամարդը փախուստի ժամանակ փորձել է ինքնասպան լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Բերդի ոստիկանները հայտնաբերել են 53-ամյա նախկին պայմանագրային զինծառայողին, որը կասկածվում է առանձնակի դաժանությամբ 49-ամյա կնոջը սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը` նշելով, որ նա փախուստի ժամանակ փորձել է ինքնասպան լինել։

Գյումրու բնակչին կախված են գտել միջանցքում

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներն Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։

Ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենալ նրան, նա փորձել է փախչել։

Փախուստի ժամանակ սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքն իրեն վնասել է։

Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։

Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։