ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Ֆինանսների նախարար է նշանակվել Ատոմ Ջանջուղազյանը։ Նա ֆինանսների նախարարի տեղակալն էր։
Առողջապահության նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը։
Գյուղատնտեսության նախարար է նշանակվել Արթուր Խաչատրյանը։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Լևոն Վահրադյանը։
Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Հրաչյա Ռոստոմյանը (ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար)։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը։
Մշակույթի նախարար է նշանակվել Լիլիթ Մակունցը։
Տրանսպորտի, կապիևտեղեկատվականտեխնոլոգիաներինախարարէ նշանակվել ԱշոտՀակոբյանը։
Բնապահպանությաննախարար է նշանակվել ԷրիկԳրիգորյանը։