Անձրևն ու քամին դեռ միտք չունեն մեզ լքելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ որոշ մարզերում հնարավոր է կարկուտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: