ԱՄՆ կոալիցիան ռմբակոծել է սիրիական գյուղը. կան զոհեր

ԱՄՆ կոալիցիան երկրորդ հարվածն է հասցրել գյուղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Էլ Խասակի գավառի հարավում գտնվող գյուղին, խաղաղ բնակիչներից 8-ը զոհվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը։

Հեռուստաալիքի տվյալներով` ավիահարվածների է ենթարկվել Աբու Համադի շրջանի Ալ Համիդ գյուղը։

SANA գործակալությունը մայիսի սկզբին հայտնել էր, որ կոալիցիան ավիահարվածներ է հասցրել նույն Էլ Խասակի գավառի Ալ Ֆադել բնակավայրին։ Այն ժամանակ զոհվել էին 25 մարդ։

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պարբերաբար հարվածներ է հասցնում, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Ապրիլին կոալիցիան խոստովանել է, որ 2014 թվականից ի վեր այդ հարվածների պատճառով Սիրիայում և Իրաքում զոհվել են 883 խաղաղ բնակիչ։