ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը հերքում է այս լուրը
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Գևորգյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը մշտապես դատապարտել է նմանատիպ երևույթները։ Նա կոչ է արել չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց: