Սուրճի վրա «լողում են» Կորեայի երկու առաջնորդները. տեսանյութ

Չոնջու քաղաքի սրճարանը «խաղաղ» սուրճ է առաջարկում Հարավային ու Հյուսիրային Կորեաների պատմական գագաթնաժողովի պատվին։
Sputnik

Սուրճի վրա «լողում են» երկու երկրների առաջնորդները` Կիմ Չեն Ինն ու Մուն Չժե Ինը։ Պատկերները ստանում են հատուկ սարքով, որը կարող է 10 վայրկյանում ցանկացած պատկեր կամ տեքստ «տպել» կաթի փրփուրի վրա։