Կրեմլը հաստատեց Պուտին-Փաշինյան հանդիպման ժամկետն ու վայրը

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում կանցկացնի մի քանի երկկողմ հանդիպում, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:

Փաշինյանը կլքի վարչապետի պաշտոնը, եթե կորցնի ժողովրդի աջակցությունը

«Մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա (Հայաստանի վարչապետ Նիկոլ) Փաշինյանի, (Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ) Ժեենբեկովի, (Բելառուսի նախագահ Ալեքսանդր) Լուկաշենկոյի, (Ղազախստանի նախագահ Նուրսուլթան) Նազարբաևի հետ: Բավականին հագեցված օրակարգ Է»,- ասել Է Պեսկովը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթնաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ և քննարկել հայ-ռուսական հարաբերությունները: